Home > > Երկնային Օտարականի - April 14, 2012

Երկնային Օտարականի - April 14, 2012

Ողջույններ Դաշնության կողմից.

Այսօր ամբողջ աշխարհում հույսի մեծ զարթոնք է նկատվում, երբ ձեր հավաքական մտքերն ուղղված են Իլլյումինատների ձերբակալմանն ու ձեր ֆինանսական համակարգի վերակառուցմանը: Դա այն է, ինչ նախատեսված էր: Այդ իրադարձություններն ամբողջ աշխարհում իրականացվում են համակարգված կերպով և դուք սաստիկ կխոցվեիք իմանալով դրանց ռազմավարական բուն նպատակները: Մենք այստեղ ենք, որպեսզի խոսենք այն մասին, թե ինչը վտանգի չեն ենթարկի արդեն իսկ տեղի ունեցող իրադարձությունները, որոնց արդյունքները դուք կտեսնեք առաջիկա շաբաթների ընթացքում:

Պատրաստվեք տեղեկատվության մեծ հոսքի ամբողջ աշխարհում, որն ուղղված կլինի նրանց, ովքեր ծանոթ չեն այն ամենին, ինչ դուք այս պահին գիտեք: Սա կլինի հաջորդը. մեր օրերում անհատների ամենամեծ, զանգվածային զորթոնք, որոնք այս ամբողջ գործընթացի ժամանակ քնած են եղել: Այդ տեղեկատվությունը կգա տարբեր աղբյուրներից` սկսած ձեր ԶԼՄ-ներից, որոնք նույնիսկ հիմա արդեն սկսել են թոթափել Իլլյումինատների վերահսկողությունը: Ճշմարտությունը հասանելի է դառնում նրանց համար, ովքեր ընդդիմանում են, և նրանք, ովքեր միշտ ցանկացել են, որպեսզի այդ տեղեկատվությունը լուսաբանվի, այժմ դրա համար ոչ մի խոչընդոտ չեն տեսնում: Տեկեղատվության այդ արտահոսքը կդառնա բացահայտման ավետաբերը:

Մենք իրոք մասնակցություն ունեցանք վերջերս արձակված հրթիռի գործում, ինչը տեղ գտավ լուրերում, և այժմ լիովին պարզ դարձավ, որ մեր գործողություններին ամբողջ աշխարի ռազմատենչ ռազմական խմբավորումների կողմից ոչ մի պատասխան գործողություն չի կարող իրականացվել: Մինչդեռ շատերը ահից դրդված կսկսեն հետևել միջուկային զենքին և դրա հնարավոր կիրառմանը ահաբեկչական գործողությունների ընթացքում, մենք ինչպես միշտ ասում ենք, որ պետք չէ ոչնչից վախենալ:

Իսլանդիայի ձեր ազգը օգտագործվում է որպես ֆինանսական ռազմավարություների փորձադաշտ ի շահ ամբողջ մոլորակի: Այդ առումով դուք կարող եք հետևել նրանց գործերին, քանի որ այդպիսին կլինի բոլոր ազգերի ճակատագիրը շատ կարճ ժամանակահատված անց: Մենք միշտ ասել ենք ձեզ, որ նման իրադարձությունը երբեք չի

սկսվի խոշոր տերությունից կամ ազգից, այլ նրանք կներգրավվեն, երբ իրադարձությունները զարգանան դոմինոյի ազդեցության պես:

Կասկածների ժամանակը հասել է իր ավարտին: Հույսի ժամանակն է սկսվել: Այժմ դուք կսկեք տեսնել իրական փոփոխությունները, որոնք բոլորի կողմից նկատելի և տեսանելի են: Այդ ամենն այնքան արագ տեղի կունենա, որ դա ձեզ մոտ գլխապտույտ կառաջացնի: Հիմա կառչեք սկզբների սկզբին: Եվ երբ սկսվեն փոփոխությունները, Գաիան կարձագանքի ձեր հույսին և սիրուն: Նա արդեն փոփոխություններ է իրականացնում, որոնք բոլորին բարիք կբերեն: Դեռևս պետք է տեղի ունենան մի քանի խոշոր երկրաշարժեր, սակայն բոլորն էլ կանցնեն կյանքերի նվազագույն կորուստներով:

Մենք միշտ ձեզ հետ ենք, մեր ընտանիք: Մենք անհամբեր սպասում ենք մեր վերամիավորմանը և ձեր հետ կիսելուն ձեր ճակատագրի նկատմամբ մեր սերն ու ուրախությունը:

Մնաք խաղաղությամբ


Թարգմանություն: Liliya



Share |