Home Channeling? Our channelers About us Contact


Home > Հայերենը > Երկնային Օտարականի - March 25, 2012

Երկնային Օտարականի - March 25, 2012

Ողջույններ Դաշնության կողմից.

Թույլ տվեք սկսենք հաղորդելով այն մասին, որ ձեր աշխարհը շուտով մեծ փոփոխությունների կենթարկվի, որոնք այն համահունչ կդարձնեն Համբարձման գործընթացի հետ: Գաիան Արարչին տեղյակ է պահել այն մասին, որ նա պատրաստ է: Նա, ինչպես

նաև մենք բոլորս անհամբեր սպասում ենք պատասխանին: Դա շատ կարևոր է: Արարչի կողմից պատասխանը կարող է «կանաչ լույս» հանդիսանալ, որը մեզ թույլ կտա սկսել բացահայտումը: Հետևաբար այս պահին մեր սրտերն ուղղված են դեպի Արարիչը` սպասելով նրա հրամանին, թե ինչպես և երբ պետք է գործի անցնենք:

Գաիայի այդ ուղերձը հանդիսանում է նրա հավաստիացումը, որ նա պատրաստ է հետագա քայլին և որ ցանկանում է շարունակել այդ գործընթացը: Դա նաև նրա «գնահատականն» է հանդիսանում, որ իր կողմից սնուցվող բոլոր կենդանի էակները բավարար չափով պատրաստված են հաջորդ փուլին: Այդ գնահատականը շատ կարևոր է, քանի որ առանց դրա Արարիչը նման դրույթը անիրականանալի կհամարեր: Հետևաբար մենք միասին անցում կատարեցինք դեպի գործընթացի շատ կարևոր մի փուլ, այն գործընթացի, որը մեզ անվերջանալի ոգևորություն կպարգևի մեր առջև եղած հեռանկարներից:

Շատերը թիկունք դարձրին, տեսնելով թե որքան է ձգձգվում այդ գործընթացը և օգտագործում են դա որպես ապացույց այն բանի, որ դա երբեք առաջին տեղում չպետք է լինի: Այդ կփոխվի Արարչի պատասխանից հետո և մենք խանդավառությամբ ենթադրում ենք, որ ժամանակը եկել է: Դաշնությունը կոչնագիր է հղել տիեզերքի տարբեր համակարգեր և դեռ ավելի մեծաթիվ այցելուներ են հիմա ուղևորվում այս տարածաշրջան, որպեսզի հետևեն գործունեության այս փուլի ընթացքին: Այդ առումով կարող եք ակնկալել, որ տեղի կունենա ևս մեկ «Նորվեգական գալարագիծ», քանի որ ավելի ու ավելի շատ տիրեզերական համակարգերի էակներ կժամանեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:

Այժմ շատ հուզառատ իրադարձություններ են նախատեսվում հաջորդող օրերին և շաբաթներին: Քանի որ ձեր աշխարհի կառավարություններում և լրատվամիջոցներում փոփոխությունները շարունակվում են` շեշտը դնելով ձեր ֆինանսական ինստիտուտների վրա, դուք մեծ պատրաստակամություն կտեսնեք բացահայտ քննարկելու այն, ինչը մինչ այժմ արգելված էր: Դուք հայտարարություններ կլսեք, երբ քաղաքագետներն ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները բացահայտ կսկսեն խոսել Իլլյումինատների և ձեր աշխարհում նրանց դերի մասին և այն մասին, թե ինչ պետք է արվի, որպեսզի աշխարհը վերադարձվի ձեր մարդկանց:

Նոր «բացահայտումը», ինչի մասին ուր որ է կտեղեկանան նաև զանգվածները, երբևիցէ հայտնաբերված ամենախոր ստորգետնյա քարանձավի հետ կապված` ինֆորմացիայի արտահոսք կլինի այն ճանապարհներց մեկի մասին, որը տանում է աշխարհ, ուր բնակվում

են էակներ, որոնց դուք անվանում եք Ագարթացիներ: Դա հետագա բացահայտումների հող կնախապատրաստի այդ էակների և այստեղ նրանց կատարած դերի մասին:

Հիշեք, որ քանի դեռ այդ իրադարձությունները զարգանում են, դրանք կատարվում են հատուկ կարգով հատուկ պատճառներից ելնելով, որը փոխկապակցված է շատ ավելի վիթխարի ծրագրի հետ, ինչի մասին առայժմ չենք կարող խոսել: Սակայն երբ խճանկարի բոլոր մասնիկներն իրենց տեղն ընկնեն, դրանք կինքնաբացահայտվեն: Եվ երբ դոմինոները սկսեն ընկնել, շատ արագ կընկնեն և դուք ոչ մի կասկած չեք ունենա այդ առումով: Եվ այդ ժամանակ այլևս ենթադրությունների կարիք չի լինի:

Խաղաղեցրեք ձեր միտքը, որպեսզի մենք կարողանանք խոսել ձեզ հետ: Բացեք ձեր սրտերը, որպեսզի կարողանաք լսել միմյանց: Մնացեք ներկա պահում և քաջ եղեք ձեր կոչումներում: Մենք ձեզ հետ ենք և մենք դուք եք:

Մնաք խաղաղությամբ


Թարգմանություն: Liliya


< previous message | next message >


Share |



Donations for our translators team are received in gratitude Thank You!!


Much information from the channelings, and from many other sources,
is brought together on our other website:

TheGreaterPicture.com




Galactic Channelings

Create Your Badge




© GalacticChannelings.com Դեկտեմբեր 15 2018 | Contact | Add to Favorites