Home > > Matthew Ward - September 1, 2012

Matthew Ward - September 1, 2012

1. Սիրալիր ողջույններ այս կայանի բոլոր հոգիներին: Ես Մաթյուն եմ:Հուզումնալից մթնոլորտ է տիրում բոլոր լուսավորված հոգիներում: Երկրի Ոսկե Դարաշրջանի նախաշեմին հասնելու վերջնական պահերին մնացել է ամիսներ և շաբաթներ և ոչ թե տասնամյակներ:

2. Հատկապես նոր արթնացած հոգիներում, ինչպես նաև երկար ժամանակ լույսին նվիրվածների շրջանակներում կան տարբեր պատկերացումներ երկու հայեցակետերի իրականացման առումով: Համբարձման գործընթացը և բացահայտումը, սրանք եզակի են տիեզերքում: Ոմանք դիտարկում են այս երկուսին որպես իրար կապ չունեցող իրադարձություններ, մինչդեռ ուրիշներ գտնում են, որ մեկը գործընթաց է իսկ մյուսը՝ իրադարձություն: Մենք պետք է խոսենք մեր տեսանկյունից այս շարունակական գործընթացների մասին, ասել է թե պետք է նայենք մետաղադրամի երկու կողմերին:

3. 30-ականների վերջավորության տնտեսական դիպրեսիան ծանր վնաս հասցրեց ձեր հասարակությանը, ինչպես նաև Գերմանիայի հզորացումը և արշավանքները՝ հարակից երկրներին: Երկիրը – Գայան գիտեր թե ինչ է տեղի ունենում իր էներգետիկ ոլորտում: Նա գիտեր, որ իր մոլորակային մարմինը լույսի առումով ուժասպառ է և չափազանց թույլ գոյատևելու անխուսափելի երկրորդ համաշխարհային պատերազմին և դրան հետևող դաժանությունները, որոնք անկասկած կազդեին մարդկության գիտակցության վրա:

4. Ահա թե ինչու նա աղաղակեց օգնության: Անմիջական պատասխանը եղավ զանգվածային լույսի ներարկման ձևով հեռավոր քաղաքակիրթ մոլորակներից, որոնք հնարավորություն տվեցին Երկրին ծայրահեղ վիճակից կամաց-կամաց բարձրանալ դեռևս ծանր ու խիտ էներգետիկ մակարդակի: Դա Համբարձման գործընթացի սկիզբն էր:

5. Այժմ արագ առաջանանք դեպի այս տարի: Այս տարվա վերջին օրերին և 2013-ի սկզբներին Երկիր մոլորակը կանցնի սելեստիալ պատուհանովերրորդ խտությունից դեպի չորրորդ, որտեղ էներգետիկ խուրձը այս երկու խտությունների համառոտակի կզուգակցվեն և այն կմտնի չորրորդ խտություն, որտեղ և կսկսվի Երկրի Ոսկե Դարաշրջանը:

6. Բայց այդ փառահեղ ուղենիշը վերջը չէ նրա ճանապարհորդության: Համբարձման գործընթացը կշարունակվի մինչև մոլորակը ապահով տեղ կհասնի հինգերրորդ խտություն, որտեղ Գայան ծնունդ է առել իր մոլորակային մարմինը հնագույն ժամանակներից: Երկար ժամանակ լինելով ցածր խտություններում Գայաի մարմինը կվերադառնա տուն:

7. Իրոք, Երկրի երրորդ խտությունից դուրս գալը կլինի ազդարարում ողջ լուսավոր տիեզերքում: Սակայն այս հիանալի գործընթացը կշարունակվի երկար տարիներ և սա կկանխարգելի այն մարդկանց վհատությունը, որոնք սպասում են կտրուկ միջոցառման Դեկտեմբեր 21-ին: Երբ ոչ մի դրամատիկ մագնիտուտով բան տեղի չունենա այդ օրը կամ օրերին, որքան հուսախաբություն կապրեն նրանք ովքեր սպասում էին տպավորիչ ինչ-որ բանի: Նրանք հոգով այնքան կճնշվեն, որ կցանկանան միանալ նրանց ովքեր կնախնտրեն հեռանալ մոլորակից տարբեր պադճառներով:

8. Այժմ եկեք խոսենք Բացահայտման մասին, քանի որ սրա պաշտոնական հրապարակումը կապված է ձեր տիեզերական ընտանիքի գոյության ներկայությամբ: Լույսին ծառայող շատ ուժեր հուսալքված են այն փաստի համար, որ ահա մոտենում է 2012-ի վերջը, բայց դեռ այս փաստի ընդունման ոչ մի առաջընթաց չի նկատվում:

9.Չնայած որ Իլումինատների նախկին իշխանության հիմքը արդեն փշրված է, բայց նրանք դեռ շարունակում են ազդեցություն ունենալ որոշ ոլորտներում: Դրանցից կարևորը դա լրատվամիջոցների ցանցն է: Թաքցնելով այն տեղեկությունները որոնք նրանք չեն ուզում հրապարակել, խանգարում է մարդկության մեծամասնությանը ընդունելու, որ կան հոգևոր և բարձր մտավոր զարգացած քաղաքակրթություն ունեցող էակներ, որոնց հազարավոր տիեզերանավերը շրջապատել են մոլորակը և աշխատում են կողք-կողքի ձեզ հետ: Այսպիսով, մարդկության մեծամասնությունը որևէ ակնկալիք չունի մոտկից հանդիպելու մեր տիեզերական ընտանիքին: Հետևապես, համընդհանուր գիտակցության մեջ կա շատ քիչ իմացություն նրանց մասին և շատ քչերն են ողջունում նրանց գոյության փաստը:

10.Դա զուգորդվում է նաև մութ ուժերին պատկանող համառ ռազմական ոլորտների առկայությամբ ևս, որոնք կարող են վտանգել ձեզ ինչպես նաև վայրեջք կատարող կողմերին: Այս փաստը իր հերթին նաև ձգձգում է Բացահայտման հայտարարումը: Բայց սա անշուշտ չի նվազեցնում ձեր տիեզերական եղբայրների և քույրերի շարունակական աջկցությունը:

11. Եթերային մեծ քայլերը ընթացքի մեջ են, որոնք քողարկված ձևով օգտագործելով բարձր տեխնոլոգիան նվազեցնում են թունավոր տարրերի առկայությունը, ինչպես նաև արգելափակում են հզոր զենքերի ֆունկցիան: Նրանք նվազեցնում են երկրաշարժերի հեևանքները ինչպես նաև քամու արագությունը և հեռացնում են լուրջ փոթորիկները շատ խիտ բնակեցված շրջաններից, միևնույն ժամանակ բացասականությունը արձակվում է նույն քանակությամբ: Օդի և ցամաքի շարունակական հետախուզական կորդինացիան մեղմացնում են Իլումինատների մութ գործողությունների փորձերը, որոնցից են – կազմակերպված ահաբեկչությունը, երկարատև էլեկտրական էներգիայի ընդհատումը կամ հաղորդակցության կապի համակարգի դադարեցումը:

12. Ուրեմն, որպեսզի չթուլացվի ձեր անձնական «Լույսը» բացասական հույզերով, որովհետև բացահայտումը չի հայտարարվել մինչ օրս, մենք ձեզ խնդրում ենք ընդլայնեք դրա բնորոշումը, հայտարարեք և ծանոթացրեք այն ձեր արտահայտությամբ «Գալիս է Լույսը»: Սա հենց այն է ինչը շարունակվում է կատարվել երբ Երկիրը սկսեց իր Համբարձման ընթացքը:

13. Այդ վաղ տարիներին դեռևս ապացույցներ չկային, որ ինչ-որ տարորինակ բան է կատարվում: Բայց երբ Երկրի երթը շարունակվեց և լույսի ուժգնությունը աճեց, բացահայտ դարձան այն դրսևորումները, որոնք նախկինում հայտնի էին միայն չարամիտ հանցագործներին և նրանց ովքեր ուղղակիորեն ազդվել էին: Երկար ժամանակ արմատավորված մթությունը գալիս էր դեպի լույս և առանց գիտակցելու մարդիկ սկսեցին բացել իրենց սիրտը և միտքը:

14. Նկատի առեք թե ողջ աշխարհում ինչպես է փոխվել վերբերմունքը պատերազմի հանդեպ: Դաշնակից ուժերի հոգևոր միասնությունը երկրորդ համաշխարհայինի ժամանակ այն էր –սպանել հայրենասիրաբար և մեռնել պատվավոր: Այս լոզունգը վերածվել է գլոբալ հանրահավաքների և խաղաղության խորհրդածումների: Նկատի առեք թե որքան տեղեկություններ են լույս աշխարհ եկել համայնքային և ազգային կառավարական մարմինների կոռոպցիայի առումով, ինչպես նաև բազմազգ կորպորացիաների և ֆինանսական հաստատությունների վերբերյալ: Ի հայտ եկան քահանայության չարաշահողները և այն կազմակերպությունները որոնք մի ժամանակ համարվում էին դրախտ ձեր երեխաների համար: Նրանք ովքեր ժամանակին եղել էին վստահված անձիք և կամ իդեալներ, այժմ ընկել են և իրենց մութ հատկանիշները ի հայտ են դարձել:

15. Հիմա դնենք այս ամենը իրենց պատշաճ համատեքստում, որն անբաժանելի մաս է կազմում Երկրի Համբարձման ծրագրում: Մոլորակը հաջորդաբար անցնելով բարձր էներգիաների միջով, հանցագործության շատ ոլորտներ, որոնք մի ժամանակ ծածուկ էին պահվում, այժմ լուսաբանվեցին: Սա շատ կարևոր էր, որպեսզի մարդիկ կարողանային տեսնել թե ինչպես է խավարը վերահսկել իրենց կյանքը և այս լուսաբանումների իրականացումը շահագրգռեց նրանց բերելու բարեգործական փոփոխությունների:

16. Ձեր քաղաքակրթության աճող իրազեկումը, ձգտումները և բոլոր գործողությունները բարձրացնում են համընդհանուր գիտակցությունը և սրանք բոլորը միասին մաս են կազմում Երկրի Համբարձման այս երթին: Միայն 70 տարիներ առաջ էր, երբ նա մահվան խոր ցավերի մեջ էր: Երկրի տարանցումը երրորդ խտությունից դեպի մոտալուտ չորրորդ խտություն համարվում է համընդհանուր ձեռքբերում է և աննախադեպ իր արագությամբ ու չափով:

17. Նկատի առնելով, որ Բացահայտումը անբաժանելի մաս է կազմում Երկրի Համբարձման գործնթացին, կարիք չի համարվում հիասթափության և կամ հուսահատության: Պաշտոնական ճանաչումը դեռ չի եղել, բայց համոցված եղեք որ դա կլինի: Բացահայտման ճանաչումը և ընդունումը, կոնկրետ համաշխարհային առաջնորդների կողմից, թագադրում կլինի ընդհանուր Բացահայտման գործընթացին, որին ինչպես դուք՝ այնպես էլ մենք, անհամբեր սպասում ենք որպես կարևոր օրի:

18. Մենք հասկանում ենք ժամանակի իմաստը «Երբ»: Սա շատ կարևոր է ձեզ համար և ես հարցրեցի Հաթոնին, որ նա մեզ տեղեկություն տա այդ մասին:
Շնորհակալ եմ հարցի համար, Մաթյու: Նախ ուզում եմ ասել, որ ես համաձայն եմ այն ամենին ինչը դու ասացիր , Բացահայտման և դրա պաշտոնական ընդունման մասին: Ինչպես նաև շնորհակալ եմ, որ դու բացատրություն տվեցիր մեր անձնակազմի աշխատանքների մասին: Մինչ Երկրի վրա մեր կողմնակիցները անում են իրենց վստահված գործը, արդեն մեկ տասնամյակ է ինչ մենք պատրաստակամությամբ սպասում ենք ճամբա գցելու այս շոուն: Սակայն դա երբ կհայտարարվի՞: Անվտանգությունը դեռ կարևոր հարց է իհարկե, բայց դրա բանալին Նոյեմբերի նախագահական ընտրություններն են ԱՄՆ-ում: Շատ կարևոր է, որ Օբամայի նախագահությունը շարունակվի: Սա ոչ մի կապ չունի քաղաքականության հետ այդ երկրում:
Սա կապված է Ոսկե Դարի կարևորագույն ծրագրի հէտ: Այն համաձայնեցվում է Գայաի՝ Երկրի հոգու ցանկությանը: Նա ցանկանում է, որ աշխարհը լինի խաղաղ և բոլորը ունենան արդար մասնաբաժին և հարգեն իր բնական էությունը: Բարձրագույն համընդհանուր խորհուրդը որոշեց, որ այս կարևոր դերը պետք է ստանձնի նա ով ունի զարգացած հոգևոր կարգավիճակ, հին իմաստություն և համաշխարհային առաջնորդի փորձառություն:
Դա, Բարաք Օբաման է: Նա ունի ոգեշնչում և որակավորումներ իրականացնելու Գայաի ցանկությունը: Նրա վերընտրությունը կարևոր է, որպեսզի ծրագիրը առաջ շարժվի, որովհետև իր մրցակիցը ի վիճակի չէ և կամ հետաքրքրված չէ կատարելու պահանջվող փոփոխությունները:
Մենք միանգամայն ապաքաղաքական ենք և ոչ թե չենք կարևորում Միթ Ռամնիին: Պարզապես նա և նրանք ովքեր կիսում են իր տեսակետները շահագրգռված չեն փոխելու համախառն անարդարության կարգավիճակը, որի հիմքում ընկած են միլիարդավոր գումարներ: Իսկ Երկիրը թույլ չի տա, որպեսզի այս անհավասարությունը շարունակվի:
Սրա անհրաժեշտությունը շատ մեծ է: Գլխավոր ծրագրի մեջ ներառվում են այն անձիք ովքեր պատճառ են հանդիսացել շատ-շատերի տառապանքներին ու զրկանքներին: Նրանց հնարավորություն կտրվի մաքրելու իրենց կարմաները և բալանսի բերել նախքին կյանքերում ունեցած փորձառությունները, որպեսզի կարողանան առաջ ընդանան Երկրի հետ միասին: Երբ ծրագրի այս մասը ավարտվել էր մոտ 10 տարի առաջ, այս անձիք պետք է որ միավորվեին «Լույսի» ուժերի հետ: Դա նրանք չարեցին և այդ պատճառ դարձավ պատերազմների, կոռոպցիայի, ագահության, ահաբեկչության և այլ կործանարար պայմանների, որոնք դեռ շարունակվում են: Նախնական ծրագրի համաձայն այս ամենը պետք է որ անցած լիներ երկար ժամանակ առաջ: Սա պայմանավորված էր նրանով, որ երբ Օբաման դարձավ նախագահ, նա պետք է ունենար համաշխարհային աջակցություն միավորելու բոլոր ազգերին և առաջնորդելու Երկիրը դեպի Ոսկե Դար: Ծրագիրը կոչված էր, որ մենք և դուք պետք է հանդիպեինք 10 տարի առաջ և աշհատեինք իրար հետ, որպեսզի մաքրեինք մոլորակի խառնաշփոթը, որի պատճառն էին ագահ, ոչ սրտցավ իշխանավորները:
Դե, մենք դեռևս սպասում ենք: Օբամայի բարեփոխումների ջանքերը արգելափակել են Կոնգրեսի իր թշնամիները և իհարկե հարուստ անձիք, որոնք վերահսկում են անդամների մեծամասնությանը: Լինելով իր ընտանիքի մահվան սպառնալիքների և կամ դաշինքի քվեների կեղծման վտանգի տակ, Օբաման ստիպված էր որոշումներ կայացնել, որոնք դեմ էին իր խղճին և հայացքներին: Այն բանից հետո երբ նա տեղեկացավ, որ ինքը և իր ընտանիքը մեր պաշտպանության ներքո են նրա միտքը ազատվեց այդ խորը մտահոգությունից, բայց և այնպես նա դեռ գործ ունի փաստերի աղավաղման մեջ: Ներկայիս սա է Միացյալ Նահանգների կենտրոնական բեմում և թե ինչպես այդ ժողովուրդը կհամագործակցի այլ երկրների հետ ուղղելու այն վիճակը ինչի մեջ է Երկիր մոլորակը այսօր առհասարակ: Եթե մեր հայտնվելը առանցքային դեր ունենա Օբամային պահելու իր դիրքում, ապա մենք դա կանենք նախքան ընտրությունները: Իսկ եթե տեսնենք, որ նրա վերընտրությունը հաստատ է, մենք կերևանք դրանից շատ հետո: Կրկին, սա քաղաքական բնույթ չի կրում: Երբ մենք հանդիպենք ձեզ, քաղաքական տարբերությունների խնդիրներ չեն լինի որևէ երկրում: Ճշմարտությունը մեր մասին և էլի շատ ուրիշ իրավիճակներ կբացահայտվեն:
Մաթյու, սա այն հավանականությունն է, որով ես կարողացա մոտենալ այն օրվան, երբ մենք կլինենք բացահայտված: Շնորհակալություն ինձ տրված հնարավորության համար:

19. Շնորհակալություն Հաթոն բացատրության համար, որը հավաստիացնում է այն հստակ միտքը, որ անկախ նրանից թե որքան ժամանակ ընտրություններից առաջ կամ հետո, պաշտոնական դիմավորումը մեր տիեզերական ընտանիքի մոտ է: Սա վերջ է դնում մեր մտահոգություններին այն մասին, որ որոշ անձիք կնախնտրեն հեռանալերբ ոչ մի արտառոց բան չպատահի Դեկտեմբեր 21-ին: Բայց տպավորիչ դրաման կգա մեր տիեզերական ընտանիքի ներկայացման հետ:

20. Սիրելի Լույսծառայողներ,մենք գիտենք, որ ձեր զգացումները հրապարակորեն ճանաչել տալու ուրիշ քաղաքակրթությունների մասին ընդհանում է ձեր հետաքրքրությունների սահմաններից դուրս: Դա ձեր սրտառուչ ցանկությունն է, որպեսզի պատերազմները և համատարած տառապանքները վերջ տրվեն:

21. Ինչպես մենք արդեն հայտնել ենք նախորդ հաղորդագրություններում, շարունակական բնույթ կրող այս իրավիճակների պատճառը գերակշռող տատանումներն են, որոնք խոշորացնում են երկակիության բնութագիրը որն է «լավը- ավելի լավ» և «վատը- ավելի վատ» և ինչպես արդեն Հաթոնն ասաց ժամանակի առումով, նախագիծը կոչված է « լավը դարձնել ավելի լավ» այս պահին:

22. Թեև մթության լրացուցիչ տարիները պատճառն են բազմաթիվ մարդկանց ձախողությունների, բայց կարևորագույնը այն է թե ինչպիսին է նրանց հոգիների տրամադրվածությունը: Երբ կարճատև կյանքում դժվարությունները բացակա են եղել տվյալ անձի կյանքի պայմանագրում, աստվածային շնորհ է տրվել նրանց զարգացնել հոգևոր կարգավիճակը և երբ մեղավորները գործել են իրենց պայմանագրից դուրս նրանց կարգավիճակը ընկել է: Դա է հոգու հավերժական կյանքի փուլը, որը բացասաբար չի ազդվել լրացուցիչ խավար տարիներից և միլիոնավոր հոգիներ հոգևոր և մտավոր թռիչք են գործել:

23.Մենք կարևոր ենք համարում մեկ անգամ ևս խոսելու ոչ անհրաժեշտ վախի զգացումի մասին: Դուք արդեն տեսել եք, որ Օլիմպիական Խաղերին ահաբեկչության մտավախությունները ոչինչ էին: Մենք կոչ ենք անում մեկ կողմ դնել վախով լցված կանխատեսումները և հաղորդումները: Դրանք չեն իրականանա: Սա իհարկե չի նշանակում, որ Իլյումինատները չունեն վախ առաջացնելու մտադրություններ: Սա նշանակում է, թե ինչպես նրանց նախկին քայլերը ձախողվել են շնորհիվ մեր միջամտության, այնպես էլ բոլոր նրանց հետագա պլանները կունենան նույն ճակատագիրը, մինչև որ խավարը միանգամայն կանհետանա: Եվ շուտով այն պետք է լինի:

24. Ոչինչ չի կարող ուշացնել կամ շեղել Համբարձման կայուն տեմպերը: Մենք բոլորիդ պահպանում ենք անվերապահ սիրով, որն ամենահզորն է բոլոր էներգիաներից տիեզերքի: Միայն եթե սա ընդունեք, դուք կարող եք լինել անվախ այն ամեն ինչի համար ինչը սպասվում է և ակնկալեք ուրախություն և ոգևորվածություն մնացած օրերի ընթացքում այս տարվա և գալիք տարիներում: Օհ՜, այստեղ մոնտաժ պետք է անել: Ուրեմն, «տարիների» փոխարեն ասում ենք «կյանքի տևողություն»:

25. Ձեր ողջ կյանքի ընթացքում մենք շրջել ենք ձեզ հետ հոգով և այժմ էլ ձեզ հետ միասին տոնում ենք յուրաքանչյուր քայլը, որը մոտեցնում է Երկրի հաղթական մուտքը դեպի Ոսկե Դար:

______________________________________

Սեր և խաղաղություն

Սյուզան Վուարդ
Website: The Matthew Books
Email: suzy@matthewbooks.com
Թարգմանություն: Armine


< previous message | next message >


Share |